Վրաստանում ակտիվիստները բողոքում են Բաթումիում երեկոյան ժամերին սահմանված արգելքի դեմ

Հրատապ 06.04.2021   10:47   31

Վրաստանում «Ամոթ է» շարժման ակտիվիստները ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին բողոքում են Բաթումիում երեկոյան սահմանված արգելքի դեմ: Ժամը 21:00-ից, երբ սահմանափակումն ուժի մեջ մտավ, նրանք սկսեցին ցուցադրական երթ իրականացնել: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

«Պարետային ժամը հակասահմանադրական է», – նրանք այս բովանդակության պաստառներով երթով շարժվել են դեպի «Ամոթ է» շարժման գրասենյակ:

«Մենք երթ կանցկացնենք, այստեղից կտեղափոխվենք Աջարիայի ոստիկանության գլխավոր բաժնի շենք, սա անհնազանդության ակտ է», – ասել է Զուկա Բերձենիշվիլին:

Բաթումիում ակտիվիստների կողմից անհնազանդություն էր կազմակերպվել նաև երկու օր առաջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb