Վրաստանում ակցիաներ են սկսվել ամերիկացիների կողմից նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ

Աշխարհ 15.02.2021   15:06   56

Վրաստանի միանգամից մի քանի քաղաքներում ակցիաներ են ընթանում Բախմարոյում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Այս մասին հայտնում է «Sputnik Грузия»-ն:

«Бахви-1» կայանը պետք է կառուցի ամերիկյան Cerberus Frontie ընկերությունը, որի հետ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը մեկ տարի առաջ 15 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել: Նոր ՀԷԿ-ը պետք է լինի Վրաստանում ամենաբարձրը, այն լինելու է ծովի մակարդակից 500 մետր բարձրության վրա:

Բնապահպաններն ու էկոլոգները կարծում են, որ նոր ՀԷԿ-ի կառուցումը վտանգելու է շրջանի բացառիկ էկոհամակարգը, ինչպես նաև կա ջրհեղեղի վտանգ, եթե երկրաշարժ լինի: Նրանք արդեն ստորագրահավաք են սկսել օբյեկտի կառուցման դեմ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb