Վրաստանում 65 տարեկանից բարձր անձինք այսօրվանից կկարողանան պատվաստվել Covid-19-ի դեմ
Այսօրվանից Վրաստանի պատվաստման ծրագրոմ փոփոխություններ են մտնում: Երկրում կորոնավիրուսի դեմ այսուհետ, ցանկության դեպքում, կկարողանան պատվաստվել 65 տարեկանից բարձր քաղաքացիները:
Ներկա պահին Վրաստանում պատվաստումն իրականացվում է «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով:
Երեկ ուշ գիշերին Վրաստանը ստացել է նաև «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և առաջիկայում պատվաստումը կսկսվի նաև այս պատվաստանյութով:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր