Վրաստանում 2 մլն լարիի թմրանյութ իրացրած հանցախումբ է ձերբակալել

Աշխարհ 04.08.2020   15:25   139

Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է թմրանյութերի վաճառքի լայնածավալ սխեմա. ձերբակալվել են թմրանյութերի իրացմամբ զբաղվող հանցախմբի անդամներ, որոնք 2020-ին թմրամիջոցների վաճառքից ստացել են մինչև 2 միլիոն լարի (մոտ 600 հազար դոլար) եկամուտ:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՆԳՆ Կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Մամուկա Ճելիձեն:

Թմրանյութերի վաճառքվ զբաղվող խմբի 4 անդամներին իրավապահները ձերբակալել են Թբիլիսիի մերձակայքում: Նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում: Հանցագործների տները խուզարկելիս ոստիկանությունն առգրավել է հերոին, մեծ քանակությամբ գումար, բջջային հեռախոսներ և բանկային քարտեր՝ որպես նյութեղեն ապացույց:

Հետաքննությամբ պարզվել է, որ նրանք մշակել են թմրանյութերի ապօրինի շրջանառության սխեմա և կարողացել ֆինանսական ռեսուրսները կառավարել առցանց տոտալիզատորների միջոցով:


 Պիտակներ
         թմրանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb