Վրաստանն այսօր Pfizer պատվաստանյութ կստանա

Աշխարհ 24.03.2021   15:00   48

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանն այսօր կստանա ամերիկա-գերմանական Pfizer/BioNtech տեսակի պատվաստանյութի 29 500 չափաբաժին, որի արդյունավետությունը 95% է:

Երկրում մարտի 15-ից սկսված է պատվաստման գործընթացը, այս փուլում պատվաստվում են միայն բուժաշխատողները՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով, որի 43 200 չափաբաժին Վրաստանը ստացել էր մարտի 13-ին:

Պատվաստված բուժաշխատողների թիվն այս պահի դրությամբ մեծ չէ՝ 4000: Գործընթացը դանդաղեց այն բանից հետո, երբ պատվաստվելուց հետո անաֆիլակտիկ շոկի հետևանքով մի բուժքույր մահացավ:

Տեղի ունեցածի հետ կապված Վրաստանի Առողջապահության նախարարը հանդիպումներ է սկսել շրջաններում: Նախօրեին, օրինակ, եղել է Սաչխերեում ու պատվաստվել, իր օրինակը ցույց տալու ու պատվաստման անվտանգության մասին խոսելու նպատակով:

Վաղվանից՝ մարտի 25-ից կպատվաստվեն նաև 65+ տարիքային խմբի անձինք։


 Պիտակներ
         Pfizer


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb