Վրաստանն ամերիկյան գնդացիրներ և նռնականետեր է ստացել

Աշխարհ 16.02.2021   11:07   48

Razm.info-ի փոխանցմամ՝ Վրաստանը ստացել է ամերիկյան արտադրության 12.7մմ M2А1, 5.56 մմ M249 գնդացիրներ և 40մմ տրամաչափի Mk-19 հաստոցավոր ավտոմատ նռնականետեր։

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ–ն։

Վազիանիում նոր սպառազինության հանձնմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին և ԶՈւ հրամանատար գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին։

5.56 մմ տրամաչափի M249 գնդացիրների առաջին խմբաքանակը Վրաստանը ստացել էր 2020 թվականի սեպտեմբերին։ Նշվում էր, որ առաջին փուլում տվյալ գնդացիրեներով կհամալրվեն ուսումնական և ԱՄՆ-ի հետ համատեղ GDRP (Georgia Defense Readiness Program) ծրագրով անցած ստորաբաժանումները։ Ընդհանուր առմամբ, ըստ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան, Վրաստանը ստանալու է 600 միավոր M249 գնդացիր։


 Պիտակներ
         գնդացիրներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb