Վրաստանից Հայաստան ժամանած բեռնատարի վարորդի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Հրատապ 06.04.2020   09:33   723

Հայաստանում գտնվող 53-ամյա վրացի վարորդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Հանրային հեռուստատեսությանը։

Տղամարդը Գորիի շրջանի Մեջվրիսխեվի գյուղի բնակիչ է և աշխատում է բեռնափոխադրումների ոլորտում։

Գորիի Հանրային առողջության կենտրոնի տեղեկություններով՝ նա երկրի տարածքը լքել է մարտի 31-ին։ Վարորդը բեռ է փոխադրել Հայաստան։ Դեռեւս հայտնի չէ, թե որ երկրում է նա վարակվել։

Ներկայումս տղամարդը բուժվում է Հայաստանի հիվանդանոցներից մեկում։ Վրացի համաճարակաբանները պարզում են, թե ում հետ է նա շփվել նախքան երկրից հեռանալը։



 Պիտակներ
         բեռնատարի վարորդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon