Վրաստանի ընդդիմությունը ժամանակավորապես հետաձգում է ցույցերը

Աշխարհ 04.03.2021   13:45   57

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի միասնական ընդդիմության ներկայացուցիչները Միացյալ ազգային շարժում կուսակցության գրասենյակում հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որի ընթացքում ընդգծել են՝ նախատեսված մասշտաբային ցույցերը կհետաձգվեն մինչև մարտի 20-ը: Վաղվա համար նախատեսված ցույցը, որի ընթացքում պետք է արգելափակվեր կառավարության շենքը, կվերափոխվի ավտոերթի: Ավտոերթով ցուցարարները կշարժվեն դեպի Ռուսթավի, որտեղի բանտում է կալանավորված ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան:

«Որպեսզի իշխանությունը բանակցությունները ընդհատելու պատճառ չունենա, որոշում ենք կայացրել ժամանակավորապես հետաձգել շենքերի արգելափակման ցույցերը: Սրա նպատակն է նաև առավելագույն կերպով խուսափել ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներից»,- հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավան:

Հիշեցնենք՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած երկխոսության հաջորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում, մարտի 15-ին, որտեղ կողմերը կարձանագրեն երկխոսության արդյունքում եղած առաջընթացը:


 Պիտակներ
         Վրաստանի ընդդիմություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb