Վրաստանի ընդդիմությանը խորհրդարան բերելու ԵԽ ջանքերը հերթական անգամ ձախողվեցին

Աշխարհ 31.03.2021   09:03   32

Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի՝ վերջին 20 օրվա ընթացքում հատուկ առաքելությամբ Վրաստան երկրորդ այցը նախորդի նման ձախողվեց: Իշխանությունների և ընդդիմության միջև ԵՄ միջնորդությամբ գրեթե 7 ժամ տևած բանակցությունների հերթական փուլն ավարտվեց անհաջողությամբ:

«Ոչ մի կուսակցություն չի ընդունել քաղաքական ճգնաժամը հաղթահարելու առաջարկվող լուծումը», – ասել է Դանիելսոնը Վրաստանի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:

«Ես՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչի կարգավիճակով ավարտեցի երկրորդ միջնորդական առաքելությունը Վրաստանում: Այս ճգնաժամն ունի լուծում: Այն ընդգրկում է բավականին կարևոր արդարադատության և ընտրական համակարգերը, իշխանության վերաբաշխումը, հատկապես խորհրդարանում:

Դա նաև լուծում է, որը կավարտի քաղաքականացված դատական ​​գործերի և արտահերթ ընտրությունների շուրջ ընթացող բանավեճը: Սա որոշում է, որը պահանջում է քաղաքական խիզախություն: Որոշում է, որը երկրի շահերը վեր է դասում ամեն ինչից: Ցավալի է, որ քաղաքական կուսակցություններից ոչ ոք այդ որոշումը չի ընդունել», – հայտարարել է Դանիելսոնը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb