Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
Վրաստանի խորհրդարանը արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում, 85 ձայնով վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին և կառավարական ծրագրին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ նախարարների կաբինետում միայն մեկ նոր նախարար կա. արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել է Գոչա Լորթքիփանիձեն:
«Մյուս գերատեսչությունների ղեկավարներին օրենսդիր մարմինը հաստատել է անփոփոխ:
Մասնավորապես.
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել Մայա Ցկիտիշվիլին, ներքին գործերի նախարարն է՝ Վախտանգ Գոմելաուրին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը՝ Նաթիա Թուրնավան։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է Դավիթ Զալկալիանին, ֆինանսների նախարար է նշանակվել Իվանե Մաճավարիանին...։
Ինչ վերաբերում է «Եվրոպական պետության կառուցում» կառավարական ծրագրին, ապա նրա հիմնական մասը նվիրված է համավարակի դեմ պայքարին:
Վստահություն ձեռք բերելու համար կառավարությանը անհրաժեշտ էր 76 պատգամավորի աջակցություն»,- նշում է աղբյուրը։
Նմանատիպ նյութեր