Վրաստանի խորհրդարանի նիստը գարշահոտության պատճառով դադարեցվել է

Աշխարհ 12.12.2019   16:31   242

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում, որտեղ խորհրդարանը պետք է հաստատեր Գերագույն դատարանի դատավորների թեկնածուներին, պարտադրված տեխնիկական ընդմիջում է հայտարարվել, հայտնում է 1tv.ge-ն:

Անհրաժեշտություն է առաջացել կանչել շտապօգնություն այն բանից հետո, երբ նիստերի դահլիճում սուր հոտի պատճառով վատացել է մի քանի պատգամավորի ինքնազգացողությունը:

Նիստերի դահլիճում գտնվել են միայն իշխող կուսակցության պատգամավորները:

Պատգամավոր Իրակլի Կոբախիձեի խոսքեվ, նիստերի սրահ են մտել երկու ընդդիմադիր պատգամավորներ և անհայտ ծագման նյութ լցրել նիստերի դահլիճում, ինչից հետո գարշահոտություն է տարածվել:

Անհրաժեշտ է եղել գրանցել շտապօգնության կանչ:



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon