Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության է

Աշխարհ 08.10.2020   12:02   21

Ըստ Geo-Army.ge ռազմական լրատվականի` Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop»  տեսակն է, որը տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը:

Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ հրեական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որը Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»:

Հիշեցնենք, որ Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում՝ Կղվարելիի շրջանում հրթիռ, իսկ  Ադրբեջանի հետ սահմանակից Սագարեջոում  անօդաչու թռչող սարք էր ընկել:

Տեղեկությունը տարածել էր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:



 Պիտակներ
         ԱԹՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb