Վրաստանի պետական ​​համալսարանները կարող են ազատվել գույքահարկից

Աշխարհ 07.06.2021   14:08   41

Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի պետական ​​բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են ազատվել ինչպես իրենց պատկանող, այնպես էլ իրենց կողմից օգտագործվող գույքի համար վճարվող հարկից:

Բացի այդ, հարկային արտոնություններ են  կիրառվելու  վարձակալությամբ տրված հողերի համար,  գույքն օգտագործվում է կրթական գործունեության նպատակով:

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի հեղինակներն իշխող  «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորներ Շալվա Պապուաշվիլին, Գիորգի Ամիլախվարին, Թամար Թալիաշվիլին և Մարիամ Լաշխին են: Ըստ նախաձեռնության հեղինակների` հարկային արտոնությունները ոչ միայն կբարելավեն  համալսարանների ֆինանսական վիճակը, այլ նաև հնարավորություն կտան  միջոցներն օգտագործել` կրթության որակը բարելավելու և պանդեմիայով պայմանավորված մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով:

Օրինագծի կատարման տարում և հաջորդ երեք տարիներին քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասը կկրճատվի մոտ 11,9 միլիոն լարիով, տարեկան ազդեցությունը կկազմի  2.97 մլն լարի:


 Պիտակներ
         Վրաստանի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb