Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը գերազանցում է 6,761 մլրդ դոլարը

Աշխարհ 24.10.2020   15:00   50

aliq.ge-ի փոխանցմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը գերազանցում է 6,761 մլրդ դոլարը, այսինքն 22,231 մլրդ լարին, ինչը 3,172 մլն դոլարով ավել է, քան նախորդ ամիս: Օգոստոսի 31-ի դրությամբ Վրաստանի պետական ​​արտաքին պարտքը գերազանցում էր 6,758 միլիարդ դոլարը:

Վրաստանի խոշորագույն վարկատուներն են՝ Ասիական զարգացման բանկը (ADB), Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ասոցիացիան (IDA) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (IBRD):

Մասնավորապես, IDA-ին Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 909,533 մլն դոլար, IBRD-ին՝ կազմում է 1,066 միլիարդ դոլար, իսկ Ասիական զարգացման բանկի (ADB) պարտքը գերազանցում է 1,412 միլիարդ դոլարը:


 Պիտակներ
         լարի, պետական ​​արտաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb