Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի անունը կհայտնեն վաղը

Աշխարհ 18.02.2021   15:41   66

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության գրասենյակում հայտարարությամբ հանդես եկավ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Կոբախիձեն նշեց, որ վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի հետ կապված որոշումը ցավալի է իրենց թիմի համար:

«Նոր կառավարության ձևավորումը կսկսվի և կվերջանա օրենքով սահմանված կարճ ժամկետներում: Հավանաբար, վաղը կհավաքվի կուսակցության քաղխորհուրդը և կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Ինչպես նշեց Գախարիան, հրաժարականի պատճառը Նիկա Մելիային կալանավորելու որոշման հետ էր կապված, ինչի շուրջ իշխող թիմում տարաձայնություններ է ունեցել:


 Պիտակներ
         Վրաստանի վարչապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb