Վրաստանի նախկին վարչապետը հայտարարություն է տարածել

Աշխարհ 12.02.2020   11:29   197

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Գիգի Ուգուլավայի ձերբակալության հետ կապված հայտարարություն է տարածել:

Նախկին վարչապետի խոսքով, այն դեպքում, երբ մի քանի ամիս է մնում խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր ուժի առաջնորդներից մեկի կալանքը կարող է գնահատվել որպես արդարադատության համակարգի քաղաքական նպատակով օգտագործում:

Կվրիկաշվիլիի խոսքով ընդդիմադիր պատգամավորի կալանքը, ընտրական համակարգի վերաբերյալ տրված խոստումի խախտումը և Վրաստանի ռազմավարական գործընկերների քննադատությունը կարող է գնահատվել որպես ընտրած ժողովրդավարական կուրսի մերժում, ինչին տրամաբանորեն կհետևի 2020 թվականի ընտրությունների նախնական դելեգիտիմացիան:

«Այսպիսի քայլերով իշխանությունը կկրի պատասխանատվություն հետագա բևեռացման համար: Կոչ եմ անում իշխանությանը ամեն ինչ անել, քաղաքական գործընթացների կայունացման, հասարակության բևեռացումից խուսափելու և կարևորագույն ընտրությունների խաղաղ անցկացման համար»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:



 Պիտակներ
         Գիորգի Կվիրիկաշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon