Վրաստանի նախագահն ապրելու է ֆրանսիական թոշակով

Աշխարհ 12.01.2019   14:45   521

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստեղծի մասնավոր հիմնադրամ, որին նա կփոխանցի իր աշխատավարձը: Այս մասին Զուրաբիշվիլին տեղեկացրել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Новости- Грузия»–ն։

Զուրաբիշվիլու հիմնադրամը պետք է դառնա այլընտրանք նախագահի պահուստային ֆոնդին, որը վերացվել է 2019թ.–ին նախագահի վարչակազմի ֆինանսավորման կրճատումից հետո:

Ինքն անձամբ ապրելու է Ֆրանսիայի տրամադրած  թոշակով: Չնայած այն հանգամանքին, որ 2018թ. օգոստոսից նա Ֆրանսիայի քաղաքացի չէ, 67-ամյա Զուրաբիշվիլին իրավունք ունի ստանալ կուտակված վճարները, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ում ավելի քան 30 տարվա աշխատանքի համար:

 «Քանի որ նոր իրականության մեջ նախագահական հիմնադրամը վերացվել է, ես որոշեցի նոր ձև գտնել` բարեգործությանը մասնակցելու, նորարարությունների և նախաձեռնությունների խթանման համար: Ես կարևոր եմ համարում մասնակցելն այս գործընթացին, և մենք դեռևս իրավական տեսանկյունից ձև ենք փնտրում, որպեսզի իմ հովանու ներքո հիմնադրամ ստեղծենք՝ հասարակական անձանց աջակցությամբ, որտեղ ես կփոխանցեմ իմ աշխատավարձը, քանի որ  արդեն ստանում եմ Ֆրանսիայում կուտակված կենսաթոշակս, և այն ինձ բավարարում է: Հուսով եմ, որ մյուսները կհետևեն իմ օրինակին», - ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին նշել է, որ նոր հիմնադրամը բացարձակապես թափանցիկ կլինի, և թե ինչպես այն կֆինանսավորվի, կորոշի մեծամասնությունը:

Ամեն տարի պետական ​​բյուջեից նախագահական պահուստային հիմնադրամ էր փոխանցվում 5 միլիոն լարի (մոտ 1,9 միլիոն դոլար):

Այս ֆոնդից պետության ղեկավարը կրթաթոշակներ է հանձնել առանձնացող ուսանողներին, ֆինանսավորել է մարդու իրավունքների պաշտպանությանը, նորարարական և արտադրողական կարողությունների զարգացմաըն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, և այլն:



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon