Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի կոմունալ վճարումները

Աշխարհ 01.04.2020   15:14   201

Կառավարությունը որոշում է կայացրել՝ ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարներն ամբողջությամբ ֆինանսավորել։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարության ղեկավարի խոսքով, ֆինանսավորումը ներառում է նաև աղբի և ջրի կոմունալ վճարումները:

«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, թեև մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար»,-ասել է վարչապետը:

Աղբյուրը՝ aliq.ge



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon