Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է. Արա Այվազյան

Քաղաքական 24.03.2021   17:58   41

ԱԳ նախարար Արա Այվազյանն՝ ԱԺ-ում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին, հայտնեց, որ Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացումը մեր օրակարգային հարցերից է, որով ԱԳՆ-ն զբաղվում է․

«Մենք շատ ակտիվ շփվում ենք վրացական կողմի հետ։ Հուսով ենք՝ շուտով լուծում կգտնվի»։

Վերջինս նշեց՝ սահմանների բացումը հատկապես Տավուշի, Լոռու մարզի բնակիչներին շատ է հուզում, քանի որ այդ մարզերի բնակիչների հիմնական մասն առևտրով է զբաղվում և հիմա զրկված է եկամուտ ստանալու հնարավորությունից։

Նախարարի ներկայացմամբ՝ նախորդ շաբաթ եղել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով, և քննարկվել է երկկողմ օրակարգի լայն շրջանակ, ներառյալ՝ ցամաքային սահմանների բացման հարցը։

«Երկու կողմն էլ դրական է տրամադրված այս հարցի լուծմանը։ Համավարակը, բնականաբար, իր բացասական ներազդեցությունն  ունի, բայց նաև առկախ են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք, վստահ եմ, ենթակա են արագ լուծման»,-ասաց Արա Այվազյանը։ 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb