Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բաց թողեց պատմական շանսը

Սպորտ 13.11.2020   12:19   21

Երեկ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում Ազգերի լիգայի շրջանակներում եզրափակիչ հանդիպում անցկացրեց Հս. Մակեդոնիայի հավաքականի հետ:

Խաղը պատմական նշանակություն ուներ Վրաստանի ազգային հավաքականի համար, քանի որ հաղթելու դեպքում Վրաստանը ձեռք կբերեր Եվրոպայի առաջնության ուղեգիր և պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեր 2021 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Սակայն, տանտերերը 0։1 հաշվով զիջեցին Հս. Մակեդոնիայի հավաքականին:

 

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb