Վրաստանի բնակչության 0,25%-ը բանտերում է

Հրատապ 12.04.2021   12:05   54

2021-ի մարտի դրությամբ` Վրաստանի բնակչության  0,25%-ը պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկներում: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

1 890 մեղադրյալ սպասում է  վճռի,  7 235-ը` պատիժ կրում:

Կալանավորների  22,6%-ը 41-49 տարեկան է: Ընդհանուր` կալանավորների տարիքը 14-70 և ավելի է: Վրաստանի բանտերում մարտի 1-ի դրությամբ` 62 անչափահաս կալանավոր կա:

Մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են, կա  նաև 42 երկրի`  541 ազատազրկված: Մեծամասնությունն Ադրբեջանի, Իրանի, և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Բանտարկյալների 1/3-ը պատիժ է կրում տնտեսական հանցագործությունների համար: 2-րդ տեղում մարդու կողմից կատարված հանցագործությունների համար ազատազրկվածներն են` սպանություն, առողջության վնասում, սեռական հացագործություններ, գողություն, կողոպուտ: 3-րդ տեղում հասարակական կարգն ու անվտանգությունը խախտողներն են: Հնգյակը եզրափակում են դատական իշխանության  ու պետության դեմ հանցագործություն  կատարածները:


 Պիտակներ
         Վրաստանի բանտեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb