Վրաստանի բանակը թարմացրել է ավտոպարկը

Աշխարհ 11.02.2021   15:00   64

Razm.info-ի հաղորդմամբ՝ 

Վրաստանի բանակը ստացել է գերմանական «ՄԱՆ» (MAN), իտալական «ԻՎԵԿՈ» (IVECO) և ամերիկյան «Ֆորդ» (Ford) ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր նոր մարդատար և բեռնատար մեքենաներ:

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ՊՆ կայքից։ Ձեռք բերված մեքենաների բաշխման արարողությանը, որը տեղի է ունեցել Վազիանիի ռազմաբազայում, ներկա են եղել Վրաստանի ՊՆ Իրակլի Ղարիբաշվիլին և ԶՈւ հրամանատար գեներալ֊մայոր Գեորգի Մատիաշվիլին։ Ի․ Ղարիբաշվիլին նշել է, որ բանակի ավտոպարկի թարմացումը նոր մեքենաներով ֆինանսական առումով առավել ձեռնտու է, քանի հին տեխնիկայի վերանորոգումն ու սպասարկումը։

Վրաստանի ՊՆ-ն ընդհանուր առմամբ նախատեսում է ձեռք բերել 500 միավոր նոր փոխադրամիջոց։

Հիշեցնենք, որ Վրաստանում բանակի սպառազինությունում առկա խորհրդային փոխադրամիջոցները նորերով փոխարինելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2020 թ․ հունիսի 22-ին։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb