Վրաստանի ԱԳ նախարար․ Տարածաշրջանում հակամարտությունները սպառնալիք են խաղաղության համար

Աշխարհ 23.12.2019   17:35   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թբիլիսիում այսօր կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանիի, Մևլութ Չավուշօղլուի և Էլմար Մամեդյարովի հերթական՝ արդեն 8-րդ եռակողմ հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են այն նախագծերը, որոնք նախատեսվում է իրականացնել տրանսպորտի, էներգետիկայի, կապի ոլորտներում ինչպես նաև գործողությունների համատեղ պլանը՝ 2020-2022 թվականների համար:

Հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանին կարևորել է այս ձևաչափը, նշելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանդիսանում են Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներն ու կարևոր են նաև քաղաքական երկխոսության համար։

«Հատուկ ուշադրություն ենք դարձրել Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանը: Բաքու-Թբիլիսի-Կարսը շատ կարևոր է գրավիչ հնարավորությունների ստեղծման առումով: Տարածաշրջանում հակամարտությունները սպառնալիք են խաղաղության և անվտանգության համար: Կարևոր է պահպանել տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների ամբողջականությունը, և մեր համագործակցությունը կարևոր է այս առումով», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը տարածաշրջանում հիմնական խնդիրն անվանել է չլուծված հակամարտություններն ու ասել, թե տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում:



 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon