Վրաստան մուտք գործողները պարտադիր PCR թեստի պատասխան կներկայացնեն

Իրազեկիչ 08.09.2020   12:45   64

Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր անձ, պետք է PCR թեստի պատասխան ներկայացնի: Այս մասին հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հանուն Վրաստանի քաղաքացիների ու արտասահմանցիների առողջության:

Հիշեցնենք՝ նախօրեին որոշում է կայացվել, որ արտասահմանցիների համար կարանտինը Վրաստանում 8-օրյա կդառնա։

Տվյալ որոշումը չի վերաբերում Վրաստանի քաղաքացիներին, որոնք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ:



 Պիտակներ
         PCR թեստ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb