Վրաերթի է ենթարկվել 5 մարդ, 4-ը երեխաներ են

Պատահարներ 18.11.2019   14:05   327
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող ԱԻՆ փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան ու 4 երեխաներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևրորգ Դերձյանը հայտնել է, որ այսօր առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով. նրանք նույն ընտանիքի անդամներ են:



 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon