Վրաերթ Կոմիտասի պողոտայում

Պատահարներ 23.03.2020   08:56   711

Երեւանում, մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել։

Ժամը 17:00-ի սահմաններում, Daewoo մակնիշի 06 LO 046 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Կոմիտասի պողոտայում՝ «Արաբկիր» հանրախանութի հարեւանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 55 տարեկան տղամարդ հետիոտնի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է։



 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon