Վրաերթ. կան տուժածներ

Պատահարներ 04.10.2019   10:51   145
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«911» ծառայություն հոկտեմբերի 3-ին, ժամը 21:24-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ., ծնված 1956 թ.) վրաերթի է ենթարկել Արմենուհի Ա.-ին (ծնված 1981 թ.) և Էմիլ Հ.-ին (ծնված  2009 թ.):

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից Էմիլ Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon