Վրաերթ Իսակովի պողոտայում

Պատահարներ 11.01.2020   10:57   569
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 11-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada 112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ.) բախվել է կայանած սանմաքրման աշխատանքներ իրականացնող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային՝ վրաերթի ենթարկելով աշխատակից Ասյա Ս.-ին (ծնված 1954 թ.) և մոտ 50 տարեկան կնոջ, ով տեղում մահացել է:

Փրկարարներն Ասյա Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «Lada 112» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ասյա Ս.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:



 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon