Վրաերթ. 24-ամյա երիտասարդը տեղում մահացել է

Պատահարներ 16.02.2021   13:40   60

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 15-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել վրաերթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածում հայտաբերել են Դ․ Ս․-ի (ծնված 1997 թ․) դին․ քաղաքացուն վրաերթի ենթարկող վարորդը եւ ավտոմեքենան տեղում չեն հայտնաբերվել։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։


 Պիտակներ
         դի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb