«Վրացական քայլերթը» վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին

Իրադարձային 10.10.2020   11:27   55

«Վրացական քայլերթ» ազգայնական կուսակցությունը «նախազգուշական» բողոքի ակցիա է անցկացրել Դավիթ Գարեջի վանական համալիրի մոտ` Ադրբեջանի իշխանություններին վերջնագիր ներկայացնելով: Այս մասին գրում է aliq.ge կայքը։ 

«Քայլերթի» 50-ից ավելի ներկայացուցիչներ  «Գարեջին Վրաստան է» և «Կեցցե Վրաստանը» վանկարկումներով երթ են անցկացրել, որից հետո  «Վրացական քայլերթի» առաջնորդ Սանդրո Բրեգաձեն կոչ է արել հարևան Ադրբեջանին` Դավիթ Գարեջիի հետ կապված կայացնել «ընկերական որոշում»։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին 10-օրյա վերջնագիր ենք ներկայացնում. Կարծում ենք` Ադրբեջանը մեր ընկեր երկիրն է, ու որպես ընկեր` նա դուրս կբերի իր զինված կազմավորումները` մեր սուրբ տարածքներից», -ասել է Բրեգաձեն:

Վերջնագրի չկատարման դեպքում «Վրացական քայլերթը» սպառնում է «խաղաղ» զբաղեցնել վիճելի տարածքը: Բրեգաձեն վստահ է` Դավիթ Գարեջին  «վաճառվել է»` Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և  2008-2012թթ. Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից:



 Պիտակներ
         Ադրբեջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb