«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի

Աշխարհ 19.02.2020   14:51   243

aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի իշխող թիմն ընդդիմադիր կուսակցություններին առանձին-առանձին հանդիպումներ ու ընտրական համակարգի վերաբերյալ բանակցություններ է առաջարկում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Նա նշել է, որ երկխոսությունը պարտադիր է, ինչի համար «Վրացական երազանքը» պատրաստ է, և պարտադիր չէ, որ բոլոր կուսակցությունները միասին լինեն հանդիպման ժամանակ:

Իշխող կուսակցության առաջարկն ընդդիմությունը չի ընդունում և հայտարարում է, որ «Վրացական երազանքը» ինքը հրաժարվեց երկխոսությունից, երբ ձերբակալեց ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային:

Միավորված ընդդիմությունն այս առաջարկն անվանում է անջատողական քաղաքականություն, որի նպատակն ընդդիմությունում պառակտում մտցնելն է:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon