Վրացական «Դելտա»-ն վերականգնում է ավիաշինական գործարանը

Աշխարհ 26.11.2019   22:18   171
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

razm.info-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական-գիտատեխնիկական կենտրոնը «Թբիլավիամշենի» գործարանի տարածքում վերականգնում է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարբեր կայանքներ ու հաստոցներ, որոնք անհրաժեշտ են ավիաշինության ու մեքենաշինության համար։

Այս մասին հայտնում է վրացական Georgian Business Consulting լրատվակայքը։

Նշվում է, որ վերանորոգվելու են արտադրական, մետալուրգիական, զոդման գծերը և բոլոր այն արտադրական գծերը, որոնք դադարել էին գործել 2010թ․։

Ըստ աղբյուրի՝ կառուցվելու է նաև զրահամեքենաների արտադրության նոր ձեռնարկություն։

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի համար ավիաշինությունն ունի ռազմավարական նշանակություն, և հատկապես պետք է վերականգնել Թբիլիսիի ավիացիոն գործարանը, որտեղ ժամանակին արտադրվել են ավիացիոն միջոցներ։

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ ՊՆ ենթակայության տակ՝ երկրի ուժային կառույցների համար անհրաժեշտ արտադրանք տալու համար։

«Դելտան» արտադրում է զրահապատ մեքենաներ, ԱԹՍ-ներ, ականանետեր, ինչպես նաև արդիականացնում և մոդիֆիկացնում է զինտեխնիկա։ 2014-ի մարտի 10-ին Վրաստանի կառավարության որոշմամբ՝ «Դելտա» գիտահետազոտական կենտրոնը պաշտպանության նախարարությունից անցել էր էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։ Իսկ 2015 թ. ապրիլի 8-ից այն դարձյալ ՊՆ ենթակայության տակ է։



 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon