Վուդի Ալենը բացառիկ հարցազրույց է տվել սեքս-սկանդալի մասին

Մարդիկ 31.03.2021   23:00   77

Աշխարհահռչակ ռեժիսոր Վուդի Ալենը վերջին 30 տարվա ընթացքում առաջին հարցազրույցն է տվել ամերիկյան հեռուստատեսությանը, հայտնում է Variety-ն:

Հարցազրույցը տեղի է ունեցել 2020թ.-ի հուլիսին և հեռարձակվել է CBS-ով՝ «Ալենն ընդդեմ Ֆերոուի» ֆիլմի թողարկումից հետո: Հեռուստաալիքի թղթակից Լի Քաուենին տված հարցազրույցում Վուդի Ալլենը մեկ անգամ ևս հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի նա իբր սեռական ոտնձգություններ է կատարել դստեր՝ Դիլանի նկատմամբ, որին մեծացրել է դերասանուհի Միա Ֆերոուի հետ: «Չեմ կարծում, որ նա միտումնավոր է հորինում դա: Նա չի ստում, հավատում եմ, որ նա հավատում է դրան»,- ասել է ռեժիսորը: «Դիլանի հետ մեր արած ոչ մի բան չի կարող այդքան սխալ մեկնաբանվել»,- հավելել է նա:

Նա պատասխանել է նաև այն դերասանների մասին հարցին, որոնք ափսոսանք են հայտնել նրա հետ աշխատելու համար: «Նրանք հիմարներ են: Նրանք լավն են ուզում, բայց հիմար են: Նրանք պարզապես հետապնդում են միանգամայն անմեղ մարդու և թույլ են տալիս, որ այդ սուտը գոյություն ունենա»,- ասել է Ալենը:

Ռեժիսորը պատասխանել է նաև Քաուենի այն հարցին, թե որքանով էին ընդունելի հարաբերությունները որդեգիր դստեր՝ Սուն-Պրևենի հետ, որը հետագայում դարձավ Վուդի Ալենի կինը: «Անգամ մի վայրկյան չի եղել, երբ դա ամենաբնական բանը չլիներ աշխարհում: Ես չեմ տատանվել: Սուն-ի-ի հետ հարաբերությունները շատ բնական էին»,- ասել է նա:

Բացի այդ, նա նշել է, որ իրեն և Սուն-ի-ին թույլատրվել է երկու աղջիկ որդեգրել: «Ոչ ոք երկու փոքրիկ աղջիկների չէր տա մանկապիղծին»,- ասել է Ալենը:


 Պիտակներ
         Վուդի Ալեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb