Վոլոչկովան մտափոխվել է ամուսնության հարցում

Art News 07.02.2020   23:09   505

Բալետի ռուսաստանցի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ալլա Դովլատովայի «Երեկոյան շոու» («Вечернее шоу») հաղորդման ընթացքում հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին հարսանիք չի անի:  

Խոսակցության ընթացքում հաղորդավարուհին պատրաստակամություն է հայտնել նրա հարսանիքնին թամադա լինել, ընդ որում՝ ամբողջովին անվճար: Ի պատասխան Վոլոչկովան ծիծաղել է՝ նշելով, որ այդ օրը՝ 2020թ.-ի հոկտեմբերի 20-ը, ընտրել է ոչ թե ինքը, այլ լրագրողները:

 «Ինձ ամեն ինչ գոհացնում է: Ինձ գոհացնում են այն հարաբերությունները, որոնք հիմա կան»,- նշել է Անաստասիա Վոլոչկովան:

Նա ընդգծել է, որ իր համար կարեւոր չէ անձնագրում կնիքի առկայությունը, իրեն ավելի շատ տոնն է հարկավոր:



 Պիտակներ
         Վոլոչկովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon