Volkswagen-ը Էլեկտրամոբիլների շուրջ 70 մոդել կթողարկի մինչև 2028 թվականը

Auto News 26.07.2020   22:45   6929

Volkswagen գերմանական ավտոհսկան պլանավորվում Է ավելի շատ միջոցներ ներդնել Էլեկտրամոբիլաշինության զարգացման գործում և մինչև 2028 թվականը թողարկել Էլեկտրամոբիլների շուրջ 70 նոր մոդել: Այդ մասին ասված Է ընկերության՝ մարտի 12-ին հրապարակված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Volkswagen-ի ղեկավարությունը հայտարարել Էր Էլեկտրամոբիլների 50 նոր մոդել թողարկելու պլանների մասին: Առաջիկա տասը տարում ընկերությունը մտադիր Է ընդհանուր առմամբ արտադրել Էլեկտրական քարշուժով 22 մլն մեքենա:

«Էլեկտրամոբիլաշինության զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ ապահովելու համար մենք ստիպված ենք բարձրացնել արդյունավետությունը բոլոր բնագավառներում»,- հայտարարության մեջ բերված Է Volkswagen-ի ղեկավար Հերբերտ Դիսի խոսքը: Առաջիկա հինգ տարում կոնցեռնը մոտավորապես 44 մլրդ եվրո կներդնի նոր տեխնիկայի զարգացման, մասնավորապես, Էլեկտրաշարժիչների մշակման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         էլեկտրոմոբիլներ, Volkswagen


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb