Volkswagen-ը՝ աշխարհի խոշորագույն ավտոարտադրող

Auto News 30.01.2019   22:45   373

Volkswagen AG գերմանական ավտոմոբիլային խումբը աշխարհի խոշորագույն ավտոարտադրողն է դարձել 2018 թվականի արդյունքներով: Ընկերությունն առաջին տեղը պահպանում է երրորդ տարին անընդմեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնական Toyota-ն հունվարի 30-ին հաշվետվություն է ներկայացրել անցյալ տարի վաճառքների 2 տոկոս աճի մասին՝ մինչև 10,6 մլն ավտոմոբիլ: Ցուցանիշը ներառում է նաև Daihatsu և Hino բրենդների վաճառքները: Հունվարին ավելի վաղ Volkswagen-ը հայտնել էր, որ վաճառքների ծավալն ավելացրել է մինչև 10,8 մլն մեքենա: Բացի համանուն բրենդից, գերմանական ավտոկոնցեռնին պատկանում են Audi, Bentley, Bugatti, Lamborghini, Porsche, SEAT, Skoda թեթև մարդատար ավտոմեքենաների մակնիշները, Ducati մոտոցիկլետները, MAN, Scania և Volkswagen Commercial բեռնատարները:

Ճապոնական մեկ այլ ավտոարտադրող՝ Nissan Motor Co.-ն, 2018 թվականին իրացրել է 5,65 մլն ավտոմեքենա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



 Պիտակներ
         Nissan, Volkswagen


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon