Վլադիմիր Վարդանյանի պարզաբանումը

Քաղաքական 03.10.2019   13:06   155
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․

«Հարգելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների մասին առ այն, որ Հրայր Թովմասյանին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 24֊ին անցկացվելիք նիստին մասնակցելու հրավեր ուղարնվել է ս.թ. սեպտեմբերի 23֊ին Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, որից հետո ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմին հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվել է ս.թ. սեպտեմբերի 24֊ին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի հանձնաժողովի նիստի վայրի և ժամի մասին։

Հրայր Թովմասյանին ուղղված գրությունը կազմվել է ՀՀ Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, ՀՀ ՍԴ աշխատակազմին հեռախոսազանգով գրության մասին տեղեկացրել է Հանձնաժողովի գործավարը։

Այո, հարգելի հայրենակիցներ, գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ և նշվել է «հոկտեմբերի 24», համապատասխան աշխատակիցներից, ով մասնակցել է փաստաթղթի կազմանը պահանջել եմ ներկայացնել գրավոր բացատրություն։

Երրորդ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում որևէ պահանջ չի նախատեսվում սույն հարցի քննարկման ընթացքում գլխադասային հանձնաժողովի նիստին ՍԴ համապատասխան դատավորին հրավիրելու պարտավորության վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով քննարկվելիք հարցի բնույթը պրն Հրայր Թովմասյանը հրավիրվել էր Հանձնաժողովի նիստին։

Ս.թ. սեպտեմբերի 24֊ին տեղի ունեցած Հանձնաժողովի նիստում ես հրապարակայնորեն տեղեկացրել եմ Հանձնաժողովի անդամների և ներկաներին պրն Թովմասյանին Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին։

Տեղեկացնում եմ նաև, որ սեպտեմբերի 24֊ի հերթական նիստի օրակարգում նշված հարցի քննարկումը պայմանավորված էր օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վլադիմիր Վարդանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon