Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան

Իրադարձային 08.05.2019   19:00   239

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահն է ժամանելու, նաև՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Շատ կարևոր առիթ է Հայաստանի Հանրապետությունում և շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- ասաց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այդ ամենի շրջանակներում տեղի կունենան նաև աշխատանքային երկխոսություններ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon