Վլադիմիր Պուտինն զորակցություն է հայտնել Նուրմագոմեդովների ընտանիքին

Սպորտ 20.05.2020   16:08   547

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր զորակցությունն է հայտնել  UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել մարզիկի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին:

«Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հաբիբի հետ և վստահեցրել, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը կստանա լավագույն բժշկական օգնությունը»,- ասել է Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը:

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել, նրա մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս:

Ռուսաստանի վաստակավոր մարզիչը մայիսի 3-ին Դաղստանից տեղափոխվել էր Մոսկվա։



 Պիտակներ
         Նուրմագոմեդով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon