Վիճակը իրոք շատ բարդ է. ԱԳ նախարար

Քաղաքական 10.02.2021   17:43   51

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Գոռ Գևորգյանի հայկական կողմի անվտանգության ապահովման վերաբերյալ հարցին, ԱԳ նախարար Արա Այվազյանն ասաց. «Վիճակը իրոք շատ բարդ է, և մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, և դա հեշտ հարց չէ»:

Նախարարի խոսքով` անվտանգային մթնոլորտն ունի շատ տարրեր. «Ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս, մյուս կողմից` Թուրքիայից գալիս են տարբեր մեսիջներ: Բայց մենք պետք է ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, այլ գործողություններով: Թուրքիան միջազգային ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: Արցախում ստատուս քվոն փոխվել է, և Թուրքիան այլևս ՀՀ հետ սահմանը փակ պահելու պատճառ չունի»:


 Պիտակներ
         Արա Այվազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb