Վիճաբանություն Ռոբերտ Քոչարյանի ևԱրթուր Դավթյանի միջև

Իրադարձային 16.05.2019   20:15   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դատարանը տեղեկացրել է, որ  երաշխավորագրերի հարցը կքննարկի խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ որոշ ժամանակ շարունակվել է դռնբաց դատավարությունը, որից հետո նիստն ընթացել է դռնփակ: Բաց ընթացակարգի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է իր ելույթը՝ խոսելով իր անձեռնմխելիության հարցի մասին, միջամտել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն:

 «Լրիվ համոզված եմ, որ ուղղակի փոքրիկ ոտնահարում է եղել իմ անձեռնմխելիության, ու այն որակումը անձեռնմխելիության, որ տվել է դատախազությունը, դա շարքային կադաստրի աշխատողը չէր կարող ասել»,- հայտարարեց Քոչարյանը:

Ելույթին միջամտեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ կոչ անելով արտահայտություններում կոռեկտ լինել: Երբ Քոչարյանը հայտնեց, որ դատախազն իրավունք չունի միջամտել, դատավորը նշեց, որ հայտարարության իրավունք ունի:

Դրան հաջորդեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ելույթն այն մասին, որ ամեն անգամ, երբ դատախազությունը միջամտում է, դատավորը կաշկանդված է լինում, և հորդորեց փոխել վարվելակերպը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon