Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը

Քաղաքական 18.07.2019   11:36   910
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակն անդրադարձել է վերջին շաբաթներին խնդրո առարկա հանդիսացող Արցախի Սահմանադրության մեջ հանրահայտ հոդվածում հանրաքվեի միջոցով փոփոխություն մտցնելու հարցի շուրջ քննարկումներին.

Հայտարարության մեջ ասված է.

«Արցախի օրենսդիրը Ընտրական իրավունքն իրացնելու համար նախատեսել է տարիքային ցենզ, նստակեցության ցենզ և քաղաքացիության ցենզ: Դա ընդունված մոտեցում է առաջադեմ բոլոր երկրների համար: Բոլոր պետություններում էլ, ուր գործում են հիշատակված ցենզերը, ընդգծված կարեւորություն է տրվում դրանց միաժամանակյա պահպանմանը, մասնավորապես երկրի նախագահի ընտրություններում, քանի որ նախագահի ընտրությունները անց են կացվում ուղղակի ընտրություններով:

Հանրահայտ է, որ երկրի նախագահը պատասխանատվություն է կրում արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության եւ պաշտպանության համար եւ հիշատակված ցենզերից որեւէ մեկի խախտման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում իրավական եւ քաղաքական դաշտում: Նման փոփոխության դեպքում, եթե ՀՀ քաղաքացին ստանում է ընտրվելու իրավունք, ապա նա միաժամանակ պետք է ստանա նաեւ ընտրելու իրավունք: Սրանք միմյանց հակասող թեզեր են եւ չեն դիմանում որեւէ քննադատության:

Ստացվում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ստանում են Արցախում տեղի ունեցող բոլոր ընտրություններին քվեարկության տեսքով ընտրելու իրավունք, սակայն այդ նորմը չի գործելու Արցախի ընտրողների համար: Իր պետականությունը հարգող եւ կարեւորող որեւէ երկրի օրենսդիր մարմին իրավունք չի վերապահի իրեն դառնալ նման հակասությունների սկզբնաղբյուր: Եթե այնուամենայնիվ Արցախի Սահմանադրության մեջ նման փոփոխության անհրաժեշտություն է ծագել, ինչն անչափ կասկածելի է, ուրեմն նմանատիպ համաժամանակյա փոփոխություններ պետք է իրականացվեն նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ: ՀՀ-ում պատրա՞ստ են արդյոք նման քայլի: Հազիվ թե, քանի որ այն բազմաթիվ հարցադրումներ է առաջացնում:

Այնպես որ միայն պասիվ իրավունքով վերապահումը նույնպես իր մեջ պարունակում է իրավախախտումներ, քանի որ տվյալ թեկնածուն՝ ում տրվել է ընտրվելու իրավունք, զրկված է մնում անգամ իր օգտին քվեարկելու իրավունքից:

Օրենսդրի կողմից քաղաքացիության ցենզի սահմանումը պայմանավորված է նաեւ նրանով, որ քաղաքացիության առանձնահատկությունն այն է, որ տվյալ պետության քաղաքացին հանրային իրավունքի բնագավառում պետության հետ իրավահարաբերություններում հանդես չի գալիս միայն որպես պետության ինքնիշխանության ազդեցության օբյեկտ, այլ դիտվում է որպես պետության ինքնիշխանության մասնակից, օժտված լինելով անհրաժեշտ իրավունքներով: Քաղաքացիության արդյունքում անձը մի կողմից գտնվում է իր պետության իրավազորության ներքո, եւ անվերապահորեն ենթարկվում է ինքնիշխանությանը, իսկ մյուս կողմից՝ պետությունը ճանաչում և ապահովում է անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ ընտրելու / ընտրելու եւ ընտրվելու/ և հանրաքվեին մասնակցելու իրավունքը:

Քաղաքական առումով մենք յուրաքանչյուր քայլափոխի ընդգծելով Արցախի Հանրապետության՝ որպես միջազգային իրավասու պետության կարեւորությունը, այս տեսանկյունից դիտարկելով հարցը, մեզ անհրաժեշտ է առավել ևս շեշտադրում կատարել Արցախի Հանրապետության քաղաքացիության իրողության վրա, ինչը նույնպես պետականության անհրաժեշտ ատրիբուտներից է»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վիտալի Բալասանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon