Վիշապի ծառեր, Եմեն

Art News 04.02.2020   21:30   834

Հնդկական օվկիանոսում գտնվող Սոկոտրա կղզին ունակ է զարմացնել գեղատեսիլ վայրերով զբոսանքների սիրահարներին։ Կղզու գլխավոր առանձնահատկությունը նրա տարածքում աճող բուսատեսակներն են, որոնցից մի քանիսը աշխարհում ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ տեսնել։ Տեղական բուսաշխարհի ամենահայտնի ներկայացուցիչը Վիշապի ծառն է։ Այն հովանոց հիշեցնող յուրատեսակ գեղեցիկ ծառատեսակ է։

Չնայած նրան, որ այս ծառերը դանդաղ են աճում, նրանց բարձրությունը կարող է հասնել 12 մետրի։ Գիտնականների հաշվարկով՝ Վիշապի ծառը մեկ մետր աճում է 10 տարվա ընթացքում։

Լեռներն ու լանջերը ծածկող անսովոր ձև ունեցող հսկայական ծառերը կղզու վրա ֆանտաստիկ լանդշաֆտներ են ձևավորում, որոնք հեքիաթի նկարազարդումներ են հիշեցնում։

Վիշապի ծառը Սոկոտրա կղու գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Դրանցից ամենամեծի բարձրությունը 25 մետր է։ Բացի հսկա չափսերից ու անսովոր ձևից, այս ծառը ևս մեկ առանձնահատկություն ունի։ Նրա խեժը հագեցած կարմիր գույն ունի ու արյուն է հիշեցնում։

Զարմանալի այս ծառի հետ շատ հետաքրքիր լեգենդներ են կապված։ Տեղացիները հավատում են, որ առաջին ծառերն աճել են այն տեղերում, որտեղ ընկել են պարտված վիշապի արյան կաթիլները։ Գեղատեսիլ կղզում զբոսանքի ժամանակ բազմաթիվ յուրահատուկ բուսատեսակներ կտեսնեք։

Սոկոտրայում են աճում զարմանալի «շշի ծառը», ինչպես նաև այլ բույսերի ավելի քան 800 տեսակներ, որոնց մեջ կան եզակիները։ Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, ապա Սոկոտրայի հիմնական բնակիչները թռչուններն են։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon