Վիրավորում ստացած զինծառայողների վիճակն անփոփոխ է

Իրադարձային 22.07.2020   11:52   104

Մեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի և վիրավորված տասը զինծառայողների վիճակն անփոփոխ է: Դուրս գրվողներ չեն եղել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից: Նա հավելեց, որ փոփոխություններ լինելու դեպքում այդ մասին կհայտարարեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորում ստացածտասը զինծառայող այժմ բուժում է ստանում, մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է:

Նա նշել էր, որ հինգ զինծառայողների վիճակը միջին ծանրության է` դրական դինամիկայով, մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք:



 Պիտակներ
         զինծառայողներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb