Վիրավորում ստացած զինծառայողի վիրահատությունն ավարտվել է

Իրադարձային 24.01.2020   14:01   425

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անհայտ հանգամանքներում երկու զինծառայող է վիրավորվել։



 Պիտակներ
         զինծառայող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon