Վիրաբույժը կրծքերս մեծացրել է առանց իմ համաձայնության․ Շերոն Սթոուն
Ամերիկյան աշխարհահռչակ դերասանուհի Շերոն Սթոունն իր «The Beauty of Living Twice» հուշագրության մեջ պատմել է, որ 2001թ.-ին պլաստիկ վիրաբույժը մեծացրել է նրա կրծքերը՝ առանց իր համաձայնության:
Վիրահատական սեղանին Սթոունը հայտնվել է կրծքի բարորակ ուռուցքը հեռացնելու համար: Ինչպես նա գրում է իր հուշերում, ուռուցքներն ավելի մեծ էին, քան կրծքերը:
Անզգայացումից արթնանալուց հետո դերասանուհին հայտնաբերել է, որ վիրաբույժը սեփական նախաձեռնությամբ իր կրծքերի մեջ իմպլանտներ է տեղադրել: «Երբ վիրակապերը հանեցին, ես տեսա, որ իմ կրծքերը մեկ չափով մեծացել են»,- գրել է դերասանուհին:
Վիրաբույժը բացատրել է, որ ադպիսի կուրծքն ավելի հարմար է դերասանուհու ազդրերի չափին: Նրան զարմացրել է դերասանուհու վրդովմունքը: «Նա ձևափոխել է իմ մարմինը՝ առանց իմ գիտության ու համաձայնության»,- ասել է Սթոունը:
Այնուհանդերձ, դերասանուհին չի դիմել դատարան և ամեն ինչ թողել է այնպես, ինչպես կա:
Նմանատիպ նյութեր