Վիկտորյա Նուլանդի թեկնածությունը հաստատվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում

Աշխարհ 30.04.2021   09:50   65

ԱՄՆ Սենատն ապրիլի 29-ի նիստում հավանություն է տվել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական գործերով տեղակալի պաշտոնում Վիկտորյա Նուլանդի թեկնածությանը։

Այս մասին հայտնում է CNN-ը։ Սենատորները նրա թեկնածությունը հաստատել են միաձայն։

Առաջիկա օրերին 59-ամյա Նուլանդը, ում թեկնածությունը փետրվարին առաջադրել էր Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը, երդմնակալությամբ կստանձնի պարտավորությունները։

Դիվանագետ և քաղաքական գործիչ Նուլանդը Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն է եղել 2011-13 թթ․, այնուհետև աշխատել որպես պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական։


 Պիտակներ
         Վիկտորյա Նուլանդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb