Վիկտոր Յանուկովիչը պետական դավաճանության գործով մեղավոր է ճանաչվել

Աշխարհ 24.01.2019   13:23   300

 meduza.io-ի փոխանցմամբ՝ Կիևի շրջանային դատարանն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության և երկրի սահմանների փոփոխությանն ու պատերազմի վարմանն օժանդակելու համար։

Դատավճռում ասվում է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է։ Մեղադրող կողմը պահանջել է Յանուկովիչին 15 տարվա ազատազրկման դատապարտել:

Դատավճիռը հեռակա է կայացվել, քանի որ նախկին նախագահը ապաստան հայցողի կարգավիճակում գտնվում է Ռուսաստանում։ Վերջինս բազմիցս հայտարարել է, որ մեղադրանքը կեղծ է և որ գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով։

 



 Պիտակներ
         Ուկրաինայի նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon