Վիգեն Ավետիսյանը հանդիպել է շինարարական ընկերությունների տնօրեններին

Իրադարձային 10.12.2019   11:08   141
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող տնտեսավորող սուբյեկտների տնօրենների և ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են շինարարության ընթացքում բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման՝ շինարարական հրապարակների պարսպապատման, շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով շինությունները ծածկելու, ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով տեղափոխելու, շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար ջրելու, շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալու, շինարարական հրապարակի սահմաններից դուրս կեղտաջրերի թափանցումը բացառելու, սորուն նյութերը (ավազը, ցեմենտը, գաջը) փակ տարածքներում պահեստավորելու կամ անթափանց թաղանթներով ծածկելու, շինարարական աղբը դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղիով տեղափոխման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև հողի բերրի շերտի օգտագործման, հաշվառման, պահպանման կարգերը։

Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի ղեկավար Վ. Ավետիսյանը հայտնել է իր պատրաստակամությունը օրենքի շրջանակներում մշտապես օժանդակել տնտեսավարողներին և իր լիազորության շրջանակներում հանդես գալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։



 Պիտակներ
         շինարարական ընկերություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon