Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԴԱՍԵՐ

Դասը վարում է Հարուկի Մուրակամին

21:00 08 Օգս 2018
Դիտումներ 367
Դասը վարում է Հարուկի Մուրակամին

Իմաստուն մտքեր

1. Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես դու ես ուզում, ապա ապրելն անհետաքրքիր կդառնա:
2. Ամենակարևորն այն մեծը չէ, ինչ հասկացել են ուրիշները, այլ այն փոքրը, ինչ դու ինքդ ես հասկացել:
3. Աշխարհում չեն լինում սխալ կարծիքներ: Լինում են կարծիքներ, որոնք չեն համապատասխանում մեր կարծիքի հետ: Ահա և վերջ:
4. Ինչքան էլ ջանաս, երբ ցավ կա, ցավում է:
5. Հաճախ պատահում է, որ հենց չնչին ինչ-որ բանից է սկսվում աշխարհում ամենակարևոր բանը:
6. Հիշողությունը տաքացնում է մարդուն ներսից և միևնույն ժամանակ՝ նրան բաժանում մասերի:
7. Աշխարհն առանց սիրո՝ նույնն է, ինչ քամին՝ պատուհանից այն կողմ: Ոչ կարող ես ձեռք տալ, ոչ շնչել:
8. Լավ հարցերը երբեք պատասխան չեն ունենում:
9. Պետք է զգացմունքները դուրս թափել: Ավելի վատ, եթե դադարեք դա անել: Այլապես դրանք կկուտակվեն և կքարանան ներսում: Իսկ հետո` մահ:
10. Քո կյանքում շա՞տ մարդիկ կան, ովքեր քեզ հետ քո մասին են խոսում:
11. Սխալները կյանքի կետադրական նշաններն են, առանց որոնց, ինչպես և տեքստում, իմաստ չի լինի:
12. Գրկելով մեկմեկու` մենք կիսվում ենք մեր վախերով:
13. Ես չեմ սիրում մենություն: Ուղղակի ավելորդ ծանոթություններ չեմ հաստատում, որպեսզի ավելորդ անգամ չհիասթափվեմ մարդկանցից:
14. Առաջ ես մտածում էի, որ մարդիկ աստիճանաբար են մեծանում: Դուրս եկավ, որ այդպես չէ: Մարդը մեծանում է ակնթարթորեն:
15. Կյանքը քաղաքներում սովորեցնում է մեզ նայել ոտքերի տակ: Այն մասին, որ երկինք կա, ոչ ոք չի էլ հիշում:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 345
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 145
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ